Հայտնի է դարձել People ամսագրի վարկածով մոլորակի ամենասեքսուալ տղամարդը
Ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ եւ դերասան Ջոն Լեջենդը People-ի վարկածով դարձել է ամենասեքսուալ տղամարդը, հայտնում է պարբերականի կայքը:
Ինքը՝ արտիստը չէր սպասում, այդ պատճառով էլ, իմանալով հաղթանակի մասին մի փոքր հուզվել է։
«Ես ուրախացա, բայց նաեւ մի քիչ վախեցա, քանի որ դա մեծ պատասխանատվություն է։ Ինձ քննադատելու են, որպեսզի համոզվեն` արդյոք ես բավականին գրավիչ եմ այդ տիտղոսի համար», - խոստովանել է նա։
Նշենք, որ առաջին անգամ այս տիտղոսը շնորհվել է 1985 թվականին` 29-ամյա Մել Գիբսոնին։
Ջոն Լեջենդը ամերիկացի կատարող է, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր եւ դերասան, որը կարիերայի վաղ փուլում համագործակցել է այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են` Ջեյ Զին եւ Ալիշա Քիզը:
Մենահամերգից հետո նա դարձել է «Գրեմմի» 10 մրցանակի դափնեկիր, ինչպես նաեւ «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխություններում մրցանակ է ստացել՝ «Սելմա» ֆիլմի սաունդթրեքի եւ «Էմմի» մրցանակ՝ «Հիսուս Քրիստոսը՝ սուպերսթար» մյուզիքլում ունեցած դերի համար: