«Ընտանիք». Լուսինե Թովմասյանի լուսանկարը Դուբայից
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է ամուսնու ու դստեր՝ Արիանայի հետ։ Լուսանկարն արվել է հանգստի ընթացքում։ Երիտասարդ մայրիկը ոճային կերպարում է. նա միջին երկարության, հետաքրքիր նախշերով զգեստ է կրում, որը համադրել է հետաքրքիր կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել է կանաչ պայուսակը։ «Ընտանիք»,- մեկնաբանություններում գրել է նա՝ մի շարք հեշթեգեր օգտագործելով՝ «ճանապարհորդություն», «Դուբայ 2019»։ «Սիրուն ու համահունչ ընտանիք»,- գրել է հետեւորդներից մեկը։