Թուրքիայից զինամթերքի արտահանումը ավելացել է
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտահանումը 2013 թ. հունվար - հուլիսին ամիսներին կազմել է 780 մլն. դոլար, գրանցելով 9% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այդ մասին է վկայում պաշպանության և աէրոտիեզերական արտահանողների ասոցիացիայի հետազոտությունները:
Ասոցացիայի նախագահ` Լաթիվ Արալ Ալիչը հայտնում է, որ առաջին կիսամյակում զինամթերքի արտահանման գրանցած թիվը բավականին լավ արդյունք է Թուրքիայի համար:
Զինամթերքի արտահանման հիմանական ուղղությունները եղել են ԱՄՆ-ը և ԱՊՀ երկրների մի քանի անդամներ: Արտադրանքի արտահանման գլխավոր տոկոսն են կազմել ինքնաթիռների և ուղղաթիռների մասերը, օդանավերի շարժիչները, զրահապատ տրանսպորտային միջոցները, նավերը, հրթիռները և հռթիռների համար նախատեսված հարթակները, հրաձգային սպառազինությունը, էլեկտրոնային համակարգերը, տեխնոլոգիաների ոլորտում փոխանցման համար նախատեսած լոգիստիկայի ապրանքատեսակները և ծառայությունները:
Ասոցացիայի նախագահ Լաթիվ Արալ Ալիչը հայտնում է, որ Թուրքիան պաշտպանության ոլորտում նպատակն ունի գրանցել 4 մլրդ. դոլար արտահանման ծավալներ, իսկ ապրանքների և ծառայությունների մասով 2 մլրդ.. դոլար:
Թուրքիայի կողմից ավելացել են նաև հետազոտական և փորձարարա- կոնստրուկտորական աշխատանքների ոլորտում ծախսած գումարները, գրանցելով 772 մլն. դոլար: