Մոդել Հռիփսիմե Սարգսյանը՝ «Միսս Երկիր» մրցույթում նվաճած մեդալի, արտասվոր արտաքինի առավելության եւ սեքսուալ ֆոտոշարքի մասին
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 29-ը՝ ուղիղ մեկ ամիս հայ մոդել Հռիփսիմե Սարգսյանը Ֆիլիպիններում էր, որտեղ Հայաստանը ներկայացնում էր «Միսս Երկիր» միջազգային գեղեցկության միրցույթում:
Տարբեր փուլերից բաղկացած միջոցառման «Միսս Ազգակցություն» մրցույթում հայ մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղն ու վերադարձել արծաթե մեդալով: Հռիփսիմեն NEWS.am STYLE-ին պատմել է իր գրանցած հաջողության, արտասովոր արտաքինի առավելությունների եւ առաջիկա համագործակցությունների մասին, ինչպես նաեւ տրամադրել լուսանկարներ՝ մրցույթից եւ իր նոր՝ համարձակ ու սեքսուալ ֆոտոշարքից:
«Միսս Երկիր» միջազգային գեղեցկության մրցույթն անցկացվում էր ՄԱԿ-ի հովանավորութամբ։ Հռիփսիմեի խոսքով՝ մրցույթը բաղկացած էր երկար եւ ընթացիկ բարդ փուլերից:
«Մեկ ամսից ավել ճանապարհորդել ենք Ֆիլիպիններում, եղել մի շարք քաղաքներում, գյուղերում, նաեւ կղզիներում, այցելել ենք մանկատներ, ծերանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, մասնակցել հասարակական մի շարք միջոցառումների, որտեղ ծանոթացել ենք ներկայումս տիրող գլոբալ խնդիրներին՝ մասնավորապես այն խնդիրներին, որոնք կապված էին շրջակա միջավայրի պաշտպանությանը»,-պատմում է նա՝ հավելելով, որ վերադարձել է «գերազանց տպավորություններով». «Բառերն անգամ չեն բավականացնում նկարագրելու, թե ինչքան ջերմ ու հարազատ էր ամեն ինչ այնտեղ. անընդհատ ականջիս են գալիս մարդկանց այդքան մեծ ոգեւորությամբ ճիչերն ու ծափահարությունները: Ընթացիկ «Միսս Ազգակցություն» մրցույթում զբաղեցրել եմ երկրորդ տեղն ու արժանանացել արծաթե մեդալի։ Ինչ վերաբերում է հաղթանակին՝ ես մի կողմից սպասում էի հաղթելուն, մյուս կողմից ՝ ենթագիտակցորեն այնքան շատ էի ուզում: Չեմ թաքցնում՝ բոլոր հնարավորություններս օբյեկտիվ գնահատել էի եւ վստահ էի, որ հաղթանակ էր սպասվում: Ասեմ, որ «Միսս Երկիր» մրցույթի մասնակից լինելը բավական սթրեսային էր: Բայց արժեր, քանի որ սա Հայաստանի համար առայժմ միակ հաղթանակն էր»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր հոդվածում: