Տիմատին երկրպագուներին Գլենդելում Blackstar Burger-ի բացմանը հրավիրել է հայերենով
Ռուս հայտնի ռեփեր եւ ձեռնարկատեր Տիմատին հայտնել է Blackstar Burger հերթական ռեստորանի բացման մասին. այս անգամ Գլենդել քաղաքում։
«Լոս Անջելես, մինչ հանդիպում վաղը՝ ժամը 6-ին, մեր պաշտոնական բացմանը։ Գլենդել, Բարեւ Ձեզ»,- իր հետեւորդներին է դիմել ռեփերը։
Հայերենով ողջույնն իրարանցում է առաջացրել հայ երկրպագուների շրջանում։ «Այս տեմպերով դու շուտով հայ կդառնաս», «Վերջ, այժմ նաեւ LA-ի հայերը կարող են բուրգեր ուտել հանուն Սոբյանինի առողջության», «Ամերիկայի հայերին բարեւ փոխանցիր», «Այստեղ՝ Լոս Անջելեսում, հայերը ձեզ շատ են սիրում, իհարկե, անպայման կլինենք»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։
Black Star Burger-ի առաջին ռեստորանը Երեւանում բացվել է հունիսի սկիզբին, եւ մինչ այժմ հայտնի ֆասթ ֆունդի դրամարկղի մոտ հերթ է գոյանում։