Թուրքիան մասշտաբային գործողություն է սկսել Քրդական աշխատավորական կուսակցության դեմ
Ավելի քան 2 հազար թուրք ուժայիններ մասնակցում են Քրդական աշխատավորական կուսակցության դեմ նոր գործողությանը երկրի հարավ-արեւելքում։ Այս մասին ասվում է հանրապետության ՆԳՆ չորեքշաբթի տարածած հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Քիրան-6» գործողությունը տեղի է ունենում Վան, Հաքյարի եւ Շռնաք նահանգներում։ Նպատակն է ձմեռային շրջանին ՔԱԿ նախապատրաստումը կանխելը, երբ կազմակերպության անդամները ամրություններ են կառուցում եւ ստեղծում ենթակառուցվածք թուրքական տարածքում իրենց գործունեությունն ապահովելու համար։ Գործողությանը մասնակցում է ժանդարմերիայի եւ շրջանային ուժային կառույցների 2360 աշխատակից։
Քրդական աշխատավորական կուսակցությունը 1984-ից զինված պայքար է մղում Թուրքիայի գերացանցապես քրդերով բնակեցված հարավարեւելյան շրջաններին անկախություն տրամադրելու համար։ 2015 թվականի հուլիսին հակամարտության սրացումից հետո սպանվեցին մի քանի հազար թուրք զինծառայողներ եւ հարյուրավոր գրոհայիններ։ Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցությունը համարվում է անջատողական ահաբեկչական կազմակերպություն։