Թուրք պատգամավորը ձախողված է անվանում Անկարայի արտաքին քաղաքականությունը
Ժողովրդահանրապետականներից հետո իր ազդեցությամբ երկրորդ ընդդիմադիր ուժ հանդիսացող Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավոր Օքթայ Վուրալը քննադատել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը:
Ինչպես տեղեկացնում է «Հաբերվաքթիմ» լրատվականը, Վուրալը Անկարային դատապարտել է սիրիական բախումների մեջ ներքաշված լինելու և մաս կազմելու մեջ: Բացի դրանից, ըստ նրա, վատացել է հարաբերությունները նաև մյուս հարևանի` Իրաքի հետ:
«Այսօր անվստահություն է ձևավորվել Իրանի ու Թուրքիայի միջև: Իրանը գնաց, Իրաքը գնաց, Սիրիան «եղբայր Ասադից» վերածվեց «թշնամի Ասադի»: Սիրիայի ու Իսրայելի միջև ընթացող բանակցություններին միջնորդական նախաձեռնությամբ հանդես եկած Թուրքիան տանուլ տվեց: Իրանի հետ միջուկային ծրագրի մասով միջնորդական նախաձեռնությունը ևս Անկարան ձախողեց: Որտե՞ղ են այդ նախաձեռնությունների արդյունքները: Կիպրոսի հարցում ձախողվեցիք, Հայոց ցեղասպանության հարցում ձախողվեցիք: Մի խոսքով` իսկական ֆիասկո»,- ասել է Վուրալը: