Բաքվում համատարած բռնում են «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչներին
Բաքվում նախօրեին տեղի են ունեցել «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչների համատարած ձերբակալություններ։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, կալանավորվել են «Մուսավաթի» փոխնախագահ Սահավաթ Սոլթանլին, Ֆարաջ Քերիմլին եւ այլ ակտիվիստներ։ Կալանավորումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք զրուցում էին լրագրողների հետ։
Մի փոքր ավելի ուշ կալանավորվել է Սաբաիլի շրջանային կազմակերպության ղեկավար Զաքիր Իսմայլովը, որը լրագրողներին հայտնել է, որ մինչեւ ակցիայի սկսվելը կալանավորվել է կուսակցության 17 ակտիվիստ։
Կալանավորվել են նաեւ մի քանի կանայք, այն պահին, երբ հարցազրույց էին տալիս լրագրողներին։ Նրանք ասում էին, որ չեն խախում օրենքները, այլ իրականացնում են հավաքների ազատության սահմանադրական իրավունքը։
Ոստիկանությունը եւ քաղաքացիական հագուստով անձինք անմիջապես կալանավորում եւ մեքենաներով տանում են ակտիվիստներին՝ լրագրողներից պահանջելով ցրվել եւ չխանգարել ոստիկանությանը։
Turan-ի թղթակիցների դիտարկումներով՝ քաղաքապետարանի շենքի առջեւ կալանավորված մուսավաթականների ընդհանուր թիվը գերազանցել է 15 մարդը։