«Օսկար» մրցանակին արժանացած լավագույն ֆիլմերը
Մեկ ֆիլմից ստացած «Օսկարի» ամենամեծ քանակությունը տասնմեկն է:
Կա այդպիսի ընդամենը երեք ֆիլմ՝ «Բեն Հուր» (1959), «Տիտանիկ» (1997) և «Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» (2003): Վերջինս համարվում է Ակադեմիայի պատմության միակ ֆիլմը, որն արժանացել է առաջադրված բոլոր «Օսկարին»:
Մրցանակաբաշխության պատմության մեջ միայն երեք ֆիլմ է ստացել «Օսկարի» ամբողջական հավաքածուն՝ լավագույն ֆիլմ, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի, լավագույն ռեժիսոր և լավագույն սցենար:
Դրանք են՝ «Դա պատահեց մի անգամ գիշերը» (1934), «Թռչելով կկվի բնի վրայով» (1975) և «Գառների լռությունը» (1991):
«Արտիստը» դարձել է երկրորդը Ակադեմիայի պատմության համր ֆիլմերի շարքում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Առաջինը եղել է Հովարդ Հյուզի «Թևեր» (1929):