«Չելսիի» ֆուտբոլիստները մարզումներից ուշանալու դեպքում 23 հազար եվրո տուգանք կվճարեն
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը տուգանքի կենթարկի թիմի այն խաղացողներին, որոնք կթաքցնեն իրենց վնասվածքը, կուշանան թիմի մարզումներից կամ այլ կարգապահական խախտումներ թույլ կտան:
Ամենամեծ տուգանքը՝ 23 հազար եվրո, կվճարեն այն խաղացողները, որոնք կուշանան թիմի մարզումներից: Վնասվածքներն ակումբից թաքցնող ֆուտբոլիստները կտուգանվեն 11 հազար, իսկ խաղային օրերին ավտոբուսից ուշացող ֆուտբոլիստները՝ 3 հազար եվրոյով:
Լեմպարդը արգելել է նաև «Չելսիի» ֆուտբոլիստների գործակալներին այցելել ակումբի մարզաբազա և հետևել թիմի մարզումներին:
«Չելսիի» ֆուտբոլիստները տուգանքները ստիպված կլինեն մուծել 14 օրվա ընթացքում: