Սիրիայի հարցում ՄԱԿ ԱԽ-ն ավելի վճռական պետք է լինի.Դավութօղլու
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հարցազրույց է տվել «BBC 2»-ին, որի ընթացքում անդրադարձել է սիրիական հարցին:
Նրա խոսքով` եթե Բաշար ալ Ասադը կապ չունի Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ, ապա պետք է ՄԱԿ-ի անձնակազմին թողնի մուտք գործել երկիր:
Եթե Ասադը մերժի ՄԱԿ-ի կոչը, ապա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է ավելի վճռական լինի:
Նրա խոսքով` այն ինչ արվեց Բոսնիայում, այժմ էլ պետք է անել: