Ամերիկացի օդաչուին 300 հազար դոլար փոխհատուցում են վճարել անհեթեթ մեղադրանքների պատճառով
Դենվեր քաղաքը համաձայնել է 300 հազար դոլար փոխհատուցում վճարել «Յունայթեդ Էյրլայնզի» օդաչուին, որը կալանավորվել էր անցած տարի անպարկեշտ վարքագծի մեղադրանքով։ Ավելի ուշ դատարանը հանել է այս մեղադրանքը, տեղեկացնում է FoxNews-ը։
Էնդրյու Քոլինզը կալանավորվեց 2018 թվականի սեպտեմբերին, նրան մեղադրում էին այն բանում, որ մերկ կանգնել է հյուրանոցի սենյակի պատուհանի մոտ, որը բացվում է դեպի Դենվերի միջազգային օդանավակայանի տերմինալ։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել։
Դատավորը հանել է մեղադրանքը։ Բայց միջադեպը հանգեցրել է այն բանին, որ Քոլինզին վեց ամսով թույլ չեն տվել թռչել։ Օդաչուի փաստաբանի խոսքով՝ նա չի իմացել, որ մարդիկ կարող էին տեսնել իրեն, երբ նա մասամբ բացել էր իր հյուրանոցային համարի պատուհանի վարագույրը։
Չնայած Քոլինզը վերադարձել է աշխատանքի, նա դեռ բախվում է մեղադրանքի հետեւանքներին։ «Ես պետք է ամեն օր բացատրեմ այդ իրավիճակը պարտադիր կարգով»,- ասել է նա։