Քիմ Քարդաշյանը ոճաբանների ամենահայտնի հնարքներից մեկի միջոցով ընդլայնել է Skims ներքնազգեստի ապրանքանիշի հավաքածուն
Քիմ Քարդաշյանի Skims ներքնազգեստի ապրանքանիշի հավաքածուն համալրվել է նոր աքսեսուարներով։ Գաղտնիք չէ, որ շատ ոճաբաններ երկկողմանի սկոտչ են օգտագործում՝ անամոտիական առանձնահատկությունները թաքցնելու համար՝ իրենց հաճախորդներին պատրաստելով միջոցառումների մասնակցության։
Քիմը որոշել է սկոտչի փոխարեն թեյփ օգտագործել՝ առավել էլաստիկ, փափուկ եւ մաշկի տարբեր երանգների համապատասխանող։ Այն չի վնասում մաշկը եւ կարելի է օգտագործել այնքան հաճախ, որքան հարկավոր է։
Բացի թեյփից՝ Քիմը հավաքածուի շարքում գունային տարբեր լուծումներով, էլաստիկ նյութից պատրաստված «pasties» ապրանքի հավաքածու է ներկայացրել։ Երկուսն էլ անջրանցիկ են եւ պաշտպանված քրտինքից. Քիմը խոստանում է, որ դրանք կդիմանան մինչեւ 12 ժամ։
Աղբյուրը՝ Blueprint