Պերուն փակում է Բաքվում իր դեսպանատունը
Պերուի Հանրապետությունը փակում է Ադրբեջանում իր դեսպանատունը: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այդ մասին դեսպանատունը հայտնել է իր Facebook-յան էջում:
Նշվում է, որ վարչական գործընթացներ են սկսվել, որպես առաջին քայլ հյուպատոսական բաժինը կառաջարկի ծառայություններ մինչեւ դեկտեմբերի 15-ը: Դրանից հետո բոլոր շահագրգիռ կողմերը ստիպված կլինեն դիմել Անկարայում Պերուի դեսպանատանը: Պերուի դեսպանատան փակման վերջնաժամկետն է 2020 թվականի մարտի 1-ը: