«Արծվաբերդ» օպերայի առաջնախաղը կանցկացվի Արցախում
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրավիրում է Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի առաջնախաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին:
Ներկայացմանն իրենց մասնակցությունը կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Արցախի պետական երգչախումբը, «Մռակած» պետական կամերային երգչախումբը, Արցախի պարի պետական համույթը, օպերային մեներգիչներ Հայաստանից ու Արցախից:
«Արծվաբերդ» օպերայի առաջնախաղը նվիրվում է Արցախի անկախության հռչակման օրվան: