Հայերն Ադրբեջանից փախել են առանց հագուստի. Փաշինյան. (Տեսանյութ)
Հայերը չեն հեռացել, նրանք փախել են Ադրբեջանից՝ առանցհագուստի, ի տարբերություն ադրբեջանցիների, որոնց հատկացվել են ավտոբուսներ եւ որոնց ուղեկցել է ոստիկանությունը: Այս մասին Փարիզի խաղաղության համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ադրբեջանցի մասնակցի հարցին:
Տղամարդը հայտարարել է, որ ինքն ադրբեջանցի է, բայց ծնվել է Վարդենիսում եւ իր ընտանիքը ստիպված է եղել լքել Հայաստանը հակամարտության սկզբին:
«Հայերին սպանում էին Ադրբեջանում Սումգայիթի ջարդերի ժամանակ, ավելի ուշ սպանությունները շարունակվել են Բաքվում եւ տրածվել Ղարաբաղում: Նրանք փախել են Ադրբեջանից առանց հագուստի: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ապա, կառավարության որոշման համաձայն, ադրբեջանցիներն ապահովվել են ավտոբուսներով եւ նրանց ուղեկցել է ոստիկանությունը: Ոչ մի ադրբեջանցի չի տուժել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա հենց ցույց է տալիս հակամարտության էությունը: