ԱԷՄԳ-ն իրանական օբյեկտներին ամբողջական հասանելիություն ունի. Իրանի դեսպան
ԱԷՄԳ վերջին զեկույցը Իրանի միջուկային գործունեության մասին ցույց է տալիս, որ գործակալությունն իրանական օբյեկտներին ամբողջական հասանելիություն ունի, չնայած Թեհրանի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով պարտավորությունների կրճատմանը: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին, փոխանցում է Mehr-ը:
Ըստ նրա՝ զեկույցը «ցույց է տալիս», որ ԱԷՄԳ-ն դեռեւս կարող է անցկացնել ինչպես Իրանի կողմից միջուկային համաձայնագրով պարտավորությունների կատարման, այնպես էլ որոշ մասերի կատարումը դադարեցնելու ստուգումներ: Այս պահից, ինչպես Իրանին Գործակալությունն իրազեկել է, որ մի քանի հարցեր ունի որոշակի տեղադրության կապակցությամբ, Իրանը համաձայնվել է ԱԷՄԳ-ի հետ դրական փոխգործակցությանը՝ իրավիճակի պարզաբանման եւ համապատասխան հարցերի լուծման նպատակով: Իրանը ԱԷՄԳ-ին անհրաժեշտ հասանելիություն է տրամադրել համագործակցության եւ թափանցիկության հիման վրա»,- ընդգծել է նա:
Նրա խոսքով՝ այս հարցում Իրանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ փոխգործակցությունը շարունակվում է, եւ «կողմնակալ դատողությունների ցանկացած փորձ, ինչպես նաեւ հապշտապ եւ կոշտ գնահատականները կմեկնաբանվեն միայն որպես գործողություններ՝ ուղղված հանուն քաղաքական նպատակների կուրսից շեղման»:
«Այն ժամանակ, երբ 2 կողմերը համագործակցում են խնդրի լուծման շուրջ, չի կարելի թույլ տալ, որ քաղաքական պատճառներն օգտվեն իրավիճակից եւ այն տապալեն»,- հավելել է նա:
Նախօրեին ԱԷՄԳ-ն հաստատել էր, որ Իրանը Ֆորդոյի միջուկային հարթակում սկսել է ուրանի հարստացումը՝ հավելելով, որ Թեհրանում հարստացված ուրանի պաշարները շարունակում են աճել:
Այս միջոցառումը Իրանի ՀԳՀԾ պարտավորությունների կրճատման չորրորդ քայլն էր համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դորս գալուց եւ Իրանի տնտեսական շահերը պաշտպանելու եվրոպական կողմի անընդունակությունից հետո: Թեհրանը հայտարարում է, որ բոլոր միջոցառումները միջուկային գործարքի իրավական շրջանակում են՝ ընդգծելով, որ պատասխան միջոցառումները կչեղարկվեն, հենց որ մյուս կողմերն իրենց պարտավորությունները սկսեն կատարել: