Հայաստանում նոյեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանում նոյեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, վայրկյանում 3-8 մետր արագությամբ։ Օդի ջերմաստիճանը գերազանցապես ցերեկային ժամերին մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Արցախում՝ 13-15 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +15+17։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +10+15,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +10+15,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +12+14,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +10+15,
Լոռիում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +13+16,
Տավուշում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +14+17,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +10+15,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +15+17,
Արարատում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +15+17,
Արմավիրում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +15+17,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +10+15,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +15+17,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +14+17,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +13+15,
Արցախում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+14 (հովիտներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+18)։