Մանկական սայլակ-ամենագնացը
Skoda մեքենաներ արտադրող գերհսկան թողարկել է մանկական սայլակ-ամենագնացը հատուկ հայրիկների համար:
VRS Mega Man մոդելը ի սկզբանե նախատեսված էր թողարկել միայն Skoda Octavia RS մակնիշի մեքենայի գովազդային տեսահոլովակի համար, սակայն այդ մտահաղացումը այնքան է դուր եկել գնորդներին, որ նրանք ցանկացել են այդ մանկական սայլակ-ամենագնացը իրականում գնել:
Ընկերությունը անցկացրել էր հարցում երիտասարդ հայիկների շրջանում, որոնց 76 տոկոսը նշել են, որ այս սայլակը մեր ժամանակի ամենահարմար տարբերակն է:
Սայլակի մոդելը իր դիզայնով սպորտայի է, և ավելի բարձր է, քան բոլոր մնացած սայլակները: Սայլակի առավելագույն բարձրությունը հասնում է մինչև 2 մ: Երեխաները, որոնց բախտ կվիճակվի օգտվել այս սայլակից կօգտվեն ամենահարմարավետ պայմաններից: Սայլակը զինված կլինի հիդրավլիկ ղեկով, ստորտային ոճի սրահով և գերաամուր ամրագոտիներով: