Մաքսիմ Ֆադեևն իր նոր արտիստների հետ 111 օրով շուրջերկրյա ճամփորդության է մեկնել
Ռուս պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւը եւ Malfa երաժշտական կենտրոնի արտիստներն ամբողջ կազմով կմեկնեն շուրջերկրյա ճանապարհորդության, որի ընթացքում ալբոմներ կձայնագրեն։ Այս մասին Instagram-յան էջում հայտնել է Ֆադեևը։
«MALFA ընկերությունն ամբողջ կազմվով՝ ե՛ւ ես, ե՛ւ արտիստները, ե՛ւ մենեջերները, 111 օրով շուրջերկրյա ճանապարհորդության ենք մեկնում՝ ալբոմներ գրելու համար։ Ե՛վ ես, ե՛ւ նոր արտիստները ցանկանում ենք դա անել օվկիանոսում։ Մենք հեռարձակում կապահովենք, մեզ հետ կտանենք նկարահանող խմբին»,- գրել է նա։
Հոկտեմբերի վերջին Ֆադեեւը խզել է պայմանագիրն իր MALFA ապրանքանիշի արտիստների հետ՝ նրանց փոխանցելով ռեպերտուարի իրավունքները։ Պրոդյուսերի խոսքով՝ ապրանքանiշը կփոխի աշխատանքի ձեւաչափը․ 30-ից ավելի արտիստների փոխարեն նա կզբաղվի տարվա ընթացքում մեկ-երկու երաժշտական նախագծերի առաջխաղացմամբ։