Սիրիան պատրաստ է թույլ տալ ՄԱԿ-ի տեսուչներին մտնել Դամասկոս. Իրանի ԱԳՆ
Սիրական իշխանությունները պատրաստակամություն են հայտնել թույլ տալու ՄԱԿ-ի տեսուչներին մտնել Դամասկոսի արվարձան, ուր, ենթադրաբար, տեղի էր ունեցել քիմաիական զենքի հարձակում:
Այս մասին հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը` հղում անելով երկրի ԱԳՆ –ի հայտարարությանը: Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հայտարարությունը հաջորդել է իր սիրիացի գործընկերոջ` Վալիդ ալ-Մուալլեմի հետ հեռախոսազրույցին:
Հաղորդվում է նաև, որ այս պահին սիրիական կողմը բանակցություններ է վարում քիմիական զենք կիրառած վայրի մուտքը բացելու համար:
Սրանից բացի Սիրիայի ԱԳՆ վստահեցրել է, որ Դամասկոսը չի օգտագործել քիմիական զենք և կտրականապես հերքել է Սիրիայի կառավարության դեմ ուղղված բոլոր մեղադրանքները: