Հետաքրքիր փաստեր Վրաստանի սովորույթների մասին
1. Մի զարմացեք, եթե կտեսնեք վրացի տղամարդը համբուրում է մյուս տղամարդու այտը, քանի որ դա վրացական ավանդույթ է: Հանդիպելիս բոլորը իրար համբուրում են:
2.Վրացիները հյուր գնալիս չեն հանում իրենց կոշիկները: Դա համարվում է անհարգալից վերաբերմունք տան տիրոջ հանդեպ: Իսկ հողաթափ ուզելով` դուք կվիրավորեք տան տիրոջը:
3. Վրաստանում հարսանիքից հրաժարվել գրեթե անհնար է, քանի որ դա մեծ վիրավորանք է հրավիրող կողմի համար, և քանի որ այդպես կարող է սկսվել երկու ընտանիքների թշնամություն:
4. Վրացական թաղումները. Գյուղերում բոլոր բնակիչները այցելում և հրաժեշտ են տալիս հանգուցյալին՝ իրենց հետ բերելով սնունդ, գումար, գինի և այլն: Այցելելը համարվում է պարտականություն:
5. Խնջույքների ժամանակ Վրաստանում ամենագլխավոր մարդը թամադան է: Նրա խոսքն օրենք է և չի կարելի ընդհատել: