Անպարկեշտ պարեր փողահարի հետ. կիսամերկ Լեդի Գագան որոշել է խենթություններ անել (Տեսանյութ և լուսանկարներ 18 +)
Լաս Վեգասում Լեդի Գագան գնացել է NoMad ակումբ՝ հայտնի փողահար Բրայան Նյումանդի եւ The Doors խմբի կիթառահար Ռոբերտ Կրիգերի համերգին։ Հայտնի չէ՝ ինչի մասին է մտածել էպատաժային երգչուհին, սակայն 33-ամյա փոփ աստղը հանկարծ բեմ է բարձրացել անկեղծ հագուստով եւ սեքսուալ պար կատարել, հայտնում է Daily Mail-ը։
Գագան բեմ է բարձրացել փայլերով զարդարված բոդիով եւ ցանցկեն զուգագուլպաներով։ Արտիստը հավաքել էր մազերը, որոնց վարդագույն մազափնջեր էր ավելացրել։ Երգչուհին վառ շպար էր ընտրել՝ աչքերի հատվածում երկար սլաքներ, արհեստական թարթիչներ եւ վառ շրթներկ։
Լեդի Գագան մի քանի երգ է կատարել, ապա սկսել անկեղծ պարեր կատարել փողահարի հետ։ Նյումանը չէր թաքցնում զարմանքը, սակայն շարունակում էր ելույթը։ Հանրությունը եւս շփոթված էր, սակայն ելույթից հետո ծափահարում էր «Shallow» կոմպոզիցիայի համար «Օսկար»-ի արժանացած երգչուհուն եւ խնդրում էր կրկին ելույթ ունենալ։
Պարզվել է՝ Լեդի Գագան մտերիմ հարաբերություններ ունի ջազ ակումբի սեփականատերերի հետ եւ հաճախ է հայտնվում այդ հաստատության բեմում։ Միայն թե ասում են՝ նրա հետ այդտեղ առաջին անգամ է նման բան տեղի ունենում…
Իսկ համերգների ընթացքում Լեդի Գագան մշտապես այդպիսի հնարքների է դիմում․ վերջերս շոուի ընթացքում նետվել է երկրպագուի վրա, որը չի կարողացել պահել հավասարակշռությունը եւ երգչուհուն հետ ընկել պարահրապակ։
Լեդի Գագան նաեւ անկեղծ հարցազրույց է տվել ամերիկյան հեռուստաընկերության աստղ Օփրա Ուինֆրիին, որի ընթացքում պատմել է Բրեդլի Քուփերի հետ հարաբերությունների եւ այն մասին, որ բռնաբարություն է վերապրել։