Մակրոնն ու Թրամփը կհանդիպեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն դեկտեմբերի 4-ին Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Մակրոնն իր թվիթերյան էջում նշել է, որ Թրամփի հետ «հոյակապ հեռախոսային զրույց» է ունեցել, որի ժամանակ քննարկել է Սիրիայի, Իրանի եւ ՆԱՏՕ-ի հարցերը: «Մենք պայմանավորվել ենք շատ հարցերի շուրջ եւ կհանդիպենք ՆԱՏՕ-ի լոնդոնյան գագաթնաժողովից առաջ»,- հավելել է նա: