ԱՄՆ նախկին նախագահ, 95-ամյա Ջիմի Քարտերը հոսպիտալացվել է
ԱՄՆ նախկին նախագահ, 95-ամյա Ջիմի Քարտերը հոսպիտալացվել է Ջորջիա նահանգում՝ ներգանգային ճնշումն իջեցնելու պրոցեդուրայի անցկացման համար, մամուլի հաղորդագրության մեջ հայտնում է Քարտերի նախագահական կենտրոնը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Վերջին մեկ տարվա ընթացքում Քարտերին արդեն հոսպիտալացրել էին կողոսկրի կոտրվածքով։ Նա նաև կոտրել էր ազդրի վզիկը, որի պատճառով նրան վիրահատել էին։
«Նախկին նախագահ Ջիմի Քարտերն այսօր երեկոյան (երկուշաբթի, ԱՄՆ-ի ժամանակով-խմբ․) ընդունվել է Էմորիի համալսարանի հիվանդանոց՝ ներգանգային ճնշումն իջեցնելու պրոցեդուրայի անցկացման համար, որը առաջացել է վերջերս նրա ընկնելու հետևանքով արնահոսությունից», -ասվում է հայտարարության մեջ։
Պրոցեդուրան կանցկացվի այսօր՝ առավոտյան։ Նրա կինը՝ Ռոզալինան, ամուսնու հետ է։