Porsche-ը ցույց է տվել 992-ի թափքով 911 Turbo կուպեի և կաբրիոլետի լուսանկարները
Porsche ընկերությունը Instagram-ի իր էջում առաջին անգամ տեղադրել է 992-ի թափքով 911 Turbo կուպեի եւ կաբրիոլետի լուսանկարները։ Արտադրական տարբերակներն ամբողջովին չեն բացահայտվել՝ սպորտքարերի հետնամասը ծածկում է թեթեւ քողարկող թաղանթ, բացակայում են ներսի լուսանկարները եւ տեխնիկական բնութագրերը, հայտնում է Motor-ը։
Ութերորդ սերնդի Porsche 911-ի նորամուտից հետո մոտ մեկ տարի է անցել, եւ Շտուտգարդից ավտոարտադրողը որոշել է Turbo եւ Turbo S «քաղաքացիական» մոդելները ներկայացնելուց առաջ բորբոքել սպառողների հետաքրքրությունը։ Նախասերիական երեք 992 Turbo-ները՝ թափքի երկու տեսակով, «նկատվել էին» ֆրանսիական Նիցցայում փորձարկման ժամանակ։ Լուսանկարներում 992 Turbo կաբրիոլետի կողքին Porsche-ի թեսթավորող վարորդ Յորգ Բերգմեյստերն է։
Հավանաբար, սերիական 992 Turbo-ի արտաքինը որոշ չափով կտարբերվի նախատիպերից՝ սպորտային ավտոմեքենան այլ կերպ ձեւավորված կլինի։ Նաեւ Turbo-տարբերակները կտարբերվեն Carrera-ի շարքից անվադողերի դիսկերով։
Ակնկալվում է, որ 992 Turbo-ն կհագեցվի 3,8 լիտրանոց վեց ցիլինդրանոց բիտուրբոշարժիչով, որը կունենա ավելի քան 600 ձիաուժ հզորություն, ութաստիճան ռոբոտացված տրանսմիսիա եւ առջեւի անվադողերի ընթացք։ Turbo S-ի համար կանխատեսվում է 650 ձիաուժ հզորությամբ եւ 800 Нм պտույտով շարժիչ, սակայն այս բնութագրերը հաստատված չեն։