Թուրքիայում երիտասարդական ճամբարում ուսումնասիրվում է հայկական հարցը
Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարության աջակցությամբ «Երիտասարդ առաջնորդների նախագծի թեմատիկ պատմության ճամբար» ծրագրի շրջանակներում հավաքատեղի դարձած Սաքարիայում ուսանողներն և ակադեմիակոսները հայկական հարցի շուրջ աշխատանք-քննարկում են ծավալել:
Միջոցառման հանձնաժողովի անդամների թվում էին Սաքարիայի նահանգապետ Մուստաֆա Բույուկը, Սաքարիայի քաղաքապետ Զեքի Թոչողլուն, ինչպես նաև Սամսունի «Մայիսի 19» համալսարանի դասախոսական անձնակազմի անդամ դոկտոր Օսման Շահինը:
Օսման Շահինը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում ուսումնասիրության են առնվում 19-ր դարում Օսմանյան կայսրությանը և հայկական հարցին վերաբերող հարցեր, աշխատանք-քննարկումներ են տարվում կայսրության ներքին խնդիրների մասին: Քննարկում է ծավալվել նաև 1915 թվականի տեղահանության, ցեղասպանության պատճառների և առաջացման հանգամանքների շուրջ:
Թուրքական «հաբեր3» կայքը հայտնում է, որ Սաքարիայի նահանգապետ Մուստաֆա Բույուկը և Սաքարյայի քաղաքապետ Զեքի Թոչողլուն նախագծի մասնակիցներին շնորհավորել են և միջոցառման կազմակերպման համար իրենց գոհունակությունն են հայտնել: