Սա չպետք է դիտել որպես հայ համայնքի վրա հարձակում. Ռեիսյանը՝ Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի սպանության մասին
Սիրիայում Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանությունը տեղի է ունեցել ահաբեկիչների կողմից վերահսկվող ճանապարհով անցնելիս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:
Նա նշեց, որ ինքն արդեն երկու օր է գտնվում է Դամասկոսում, մասնակցում է խորհրդարանի նիստերին, հետեւաբար շատ մանրամասներ չգիտի:
«Զինյալ ահաբեկիչները մարդ չեն խնայում, այնպես որ սա չպետք է դիտել որպես հայ համայնքի վրա կատարված հարձակում: Բազմաթիվ մարդիկ այդ ճանապարհին ահաբեկիչների ձեռքով սպանվել են: Այդ վտանգավոր եւ անապահով ճանապարհին մտնելը ադեն վերապահություն ունեմ: Արկածախնդրություն է ահաբեկիչների կողմից վերահսկվող այդ անապահով ճանապարհներով անցելը»,-ասաց նա՝ հավելելով, որ ծայրահեղական մարդկանցից ամեն բան պետք է սպասել: