Ստամբուլում հայտնաբերել են «Սպիտակ սաղավարտներ»-ի հիմնադիր Ջեյմս Լե Մեզյուրեի մարմինը
«Սպիտակ սաղավարտներ»-ի հիմնադիր, բրիտանացի նախկին զինվորական 48-ամյա Ջեյմս Լե Մեզյուրեի մարմինը երկուշաբթի օրը հայտնաբերվել է Ստամբուլի փողոցներից մեկում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով NTV-ին։
Ոստիկանությունը հարցաքննել է Լե Մեզյուրեի այրուն, որի հետ նա ապրում էր Ստամբուլում։ Կինը հայտնել է, որ ամուսինը քնաբեր է ընդունել, քանի դեռ ինքը քնած էր։ Ոստիկանները ուսումնասիրել են տեսախցիների ժապավենները ու պարզել, որ գիշերը օտար մարդիկ շենք չեն մտել։
CNN Türk հեռուստաալիքը հայտնում է, որ Լե Մեզյուրեի դեմքի դեւ մարմնի վրա կտրվածքներ են հայտնաբերվել, իսկ վերջույթներին՝ կոտրվածքներ։ Հետաքննությունը այս պահին կարծում է, որ մահվան պատճառ է հադիսացել բարձրությունից՝ բնակարանի լուսամուտից կամ պատշգամբից ընկնելը։
«Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությունը 2014թ․ ստեղծվել է Սիրիայի տարածքում։ Նրանց հայտնի է դարձրել համացանցում սիրիական կառավարության կողմից իրականացված գրոհների հետեւանքով ավերածությունների եւ զոհերի մասին լուսանկարների ու տեսանյութերի տեղադրումը։ Ընդ որում, կազմակերպությանը բազմիցս մեղադրել են այդ նյութերը կեղծելու մեջ։