«Իսլամական պետությունն» իր վրա է վերցրել Սիրիայում երկու հայ հոգեւորականների սպանության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Սիրիայում երկու հայ հոգեւորականների սպանության պատասխանատվությունը, Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է քրդական Rudaw հեռուստաալիքը։
Ինչպես հայտնել էին ավելի վաղ, Սիրիայում սպանվել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի վանահայր տեր Հովսեփ Պետոյանը եւ նրա հայրը՝ քահանա Աբրահամ Պետոյանը։
Հոգեւորականները սպանվել են ավտոմեքենայում, Դեյր Էզ Զոր գնալու ճանապարհին։ Ահաբեկիչները կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ։ Աբրահամ Պետոյանը տեղում մահացել է, մի քանի րոպե անց մահացել է նաեւ Հովսեփ Պետոյանը։ Հրաձգության հետեւանքով վիրավորվել է եկեղեցու սպասավոր Ֆաթի Սանոնը։