Ահա արդեն 11 տարի ապահովված է խաղաղ գոյակցություն. Լավրովը՝ Վրաստանի, Աբխազիայի եւ Հրվ.Օսիայի շուրջ իրավիճակի մասին
Ուժի չկիրառման մասին հայտարարության ընդունումը թույլ կտար անցնել Վրաստանի հետ Աբխազիայի եւ հարավային Օսիայի հակամարտության վերջնական կլարգավորմանը: Այս մասին նոյեմբերի 11-ին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հնագույն ձեռագրերի թանգարան ինստիտուտ Մատենադարանում Հայաստանի բուհերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ նվիրված Հայաստանի դիվանագիտական դպրոցի 10-ամյակին:
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում դրությունը շարունակում է բարդ մնալ Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջեւ մինչեւ հիմա չկարգավորված հարաբերությունների պատճառով: «Դրա հետ մեկտեղ, Ժնեւում Ռուսաստանի գործարկած տարածաշրջանային անվտանգության թեմայով բանավեճի շնորհիվ ահա արդեն 11 տարուց ավելի է հաջողվում է ապահովել խաղաղ գոյակցություն՝ առանց որեւէ լուրջ ուժային ալիքի եւ սահմանին համեմատական կայունության ապահովմամբ: Ակնհայտ է, որ իրավիճակի ընդհանուր առողջացմանը կնպաստեր մասնակիցների արդեն իսկ համաձայնեցված ուժի չկիրառման մասին ժնեւյան բանավեճի հայտարարության ընդունումը: Դա թույլ կտար անցնելու Թբիլիսիի, Սուխումիի եւ Ցխինվալի միջեւ հարաբերությունների վերջնական քաղաքական կարգավորման բովանդակային քննարկման»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարը: