Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
ԵՄ Խորհուրդն այսօր մեկ տարով երկարաձգել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները: Որոշումն ընդունվել է արտաքին գործերի նախարարների մակարդակով ԵՄ Խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Խորհուրդը երկարաձգել է Վենեսուելայի դեմ սահմանափակող միջոցները մեկ տարով՝ մինչեւ 2020-ի նոյեմբերի 14-ը»,- ասվում է հայտարարության մեջ:
Վենեսուելայի դեմ սահմանափակող միջոցները ներառում են զենքի եւ ոստիկանական սարքավորումների մատակարարման արգելք, ինչպես նաեւ սեւ ցուցակում 25 ֆիզիկական անձանց ներառում, որոնց արգելված է ԵՄ տարածք մուտքն ու եվրոպական բանկային համակարգի նկատմամբ հասանելիությունը:
Բոլոր նրանց ԵՄ-ը պատասխանատու է համարում «մարդու իրավունքների եւ Վենեսուելայում օրենքի գերակայության խախտման համար»: