Թուրքիան սկսել է արտաքսել ԻՊ գրոհայիններին
Թուրքիան սկսել է արտաքսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին: Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ մամուլի քարտուղար Իսմայիլ Չաթաքլըն, հաղորդում է ՌԻԱ-ն:
Ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Անկարան մտադիր է վերադարձնել ԻՊ գերեվարված գրոհայիններին իրենց ծագման երկրներ՝ սկսած երկուշաբթի օրվանից:
««ԱՄՆ-ից ԻՊ ահաբեկիչը», որի նկատմամբ բոլոր գործընթացներն ավարտվել են, արտաքսվել է Թուրքիայից: Գերմանայից ես 7 գրոհային կարտաքսվի նոյեմբերի 14-ին»,- ասել է Չաթաքլըն: