Մարիամ Մերաբովան՝ ուժերը վերագտնելու, ՀՀ քաղաքացիություն ստանալու և հայրենիքում երգելու մասին
Կան հայազգի արտիստներ, որոնք որքան էլ հեռու ապրեն հայրենիքից, նրանց ամեն մի այցն ու ելույթը հայրենիքում սպասված, բուռն ու ջերմ է ընդունվում: Ռուսաստանաբնակ երգչուհի Մարիամ Մերաբովան հատկապես վերջին շրջանում բավական հաճախ է այցելում Հայաստան՝ լինի դա աշխատանքային այց, թե պարզապես կարոտից բխած: Իսկ երգչուհու ամեն մի ելույթը հայկական բեմ է բերում աննկարագրելի էմոցիաներ եւ անսպառ էներգետիկա, որոնք, թերեւս, նրա հզոր վոկալի, ճաշակով երգացանկի եւ դրական ու արտիստիկ աուրայի գրավականն են:
Օրերս Մերաբովան կրկին հայրենիքում էր: Այս անգամ այստեղ էր՝ մասնակցելու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուս հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնի հիշատակին նվիրված բարեգործական հուշ-երեկոյին: NEWS.am STYLE-ը հայտնի արտիստուհուն հանդիպեց Dvin Music Hall-ի ետնաբեմում՝ անմիջապես իր ելույթից հետո: Բնականաբար, առիթը բաց չթողեցինք ոչ միայն նրան լավ ելույթի առթիվ շնորհավորելու, այլեւ զրուցելու՝ հայ հանդիսատսի հետ հերթական հանդիպման, ՀՀ քաղաքաղացիություն ստանալու եւ, իհարկե, երաժշտական մյուս նորությունների մասին:
Քանի որ երգչուհու այցի նպատակը Իոսիֆ Կոբզոնին նվիրված համերգն էր, զրուցեցինք նաեւ լեգենդար արտիստի հետ իր հանդիպումների, հուշերի եւ տպավորությունների մասին:
«Նրա արվեստն իմ սրտում է: Կոբզոնն այն վարպետն է, այն ուսուցիչը, որին պետք է հետեւել. նրա նման երկրորդը չի եղել ու չի էլ լինի: Փառք Աստծո, ես հնարավորություն ունեցել եմ հանդիպել Իոսիֆ Դավիդովիչին համերգների ետնաբեմերում: Տեսել եմ, թե ինչպես է նա շփվում տարբեր տարիքի իր գործընկերների հետ... Յուրաքանչյուրի հետ այնքան հարգանք էր ցուցաբերում»,-նշեց երգչուհին, որը բավական շատ էմոցիաներով էր լցված հայ հանդիսատեսի հետ հերթական հանդիպումից հետո.
«Հայ հանդիսատեսի համար երգելը երջանկություն է: Հայերն այնպիսի յուրահատուկ լսարան են. մենք շատ երաժշտական ազգ ենք: Էմոցիաներովս կիսվելն անհնար է. թե´ մեծ երջանկություն եմ զգում, թե´ նույնքան պատասխանատվություն»:
Պատասխանելով հարցին, թե ինչն է բացի կարոտից ու համերգներից՝ մոսկվաբնակ երգչուհուն այդքան հաճախ բերում հայրենիք, Մերաբովան նշեց.
«Դե, նախ եւ առաջ՝ ես արդեն ստացել եմ ՀՀ քաղաքացիություն: Կարելի է ասել՝ ես վերադարձել եմ, որովհետեւ ես այստեղ եմ ծնվել, այստեղ բավական երկար ժամանակ ապրել եմ եւ իմ այս վերադարձը շատ իմաստավորված է: Չեմ ուզում միայն խոսքերով օգնել իմ հայրենիքին, ուզում եմ, իսկապես, օգտակար լինել այստեղ»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: