Երևանում բախվել են BMW X5-ը, Mercedes-ն ու ВАЗ 2114-ը. 5 վիրավորներից 3-ը մանկահասակներ են, մեկը 2-ամսական
Երեւանում, նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 10/8 հասցեի մոտ բախվել են Երեւանի բնակիչներ, 35-ամյա Կիմա Ե.-ի վարած BMW X5 մակնիշի 36 OT 916 համարանիշի, 23-ամյա Ալբերտ Հ.-ի վարած ВАЗ 2114 մակնիշի 14 MT 014 համարանիշի եւ Գյումրիի բնակիչ, 33-ամյա Արտյում Ե.-ի վարած Mercedes մակնիշի 35 GX 774 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Mercedes -ի ուղեւորներ, Գյումրիի բնակիչներ, 3-ամյա Անահիտ Մ.-ն, 4-ամյա Սամվել Ս.-ն, 2-ամսական Միլենա Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 51-ամյա Անահիտ Մ.-ն եւ 62-ամյա Զեմֆիրա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են: