ԱՄՆ-ը կպահպանի ներկայությունը Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի պատճառով. գեներալ
ԱՄՆ ԶՈւ Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին ասել է, որ չնայած Սիրիայում ԱՄՆ սահմանափակ ռազմական ներկայությանը, բավական կարեւոր է շարունակել հետեւել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողություններին, տեղեկացնում է ABC հեռուստաալիքը։
«Տարածաշրջանում դեռեւս կան ԻՊ գրոհայիններ։ Եվ քանի դեռ ճնշում է գործադրվում, քանի դեռ ուշադրությունը կենտրոնացված է այդ խմբի վրա, կա բավական իրական հավանականություն, որ ԻՊ գործունեությունը կվերսկսվի։ Ներկայությունը կլինի ոչ մեծ, բայց նպատակը կմնա նախկինը՝ ԻՊ չդադարող ոչնչացումը»,- ասել է նա։
Մեկնաբանելով ԱՄՆ ռազմական ներկայության մակարդակը երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ զորքերը Սիրիայի հյուսիսից դուրս բերելու կոչերից հետո, գեներալը նշել է, որ այս տարածաշրջանում կմնա ավելի քան 500 ամերիկացի զինծառայող։