«Եթե կասեն, թե մի թագավորությունում երկու թագավոր չի լինում, ես կասեմ հակառակը»․ Գրիգոր Դանիելյանի եւ որդիների ջերմ լուսանկարը
Դերասան Գրիգոր Դանիելյանը Instagram-ում հաճախ է ներկայացնում զվարճալի լուսանկարներ, հումորային հրապարակումներ, ինչպես նաեւ ջերմ ընտանեկան կադրեր հանգստից ու առօրյայից:
Այս անգամ Գրիգոր Դանիելյանը նոր, ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է երկու որդիների հետ։ Երջանիկ հայրիկը գրկել է Ռոբերտոյին, իսկ ավագ որդին՝ Ալբերտոն կանգնած է նրանց կողքին։ Գրիգոր Դանիելյանը հրապարակմանը կից գրել է․ «Թագավորներս։ Եթե կասեն, թե մի թագավորությունում երկու թագավոր չի լինում, ես կասեմ հակառակը»։