Կնոջը հարկավոր է ընդամենը 45 վայրկյան' անծանոթ տղամարդուն գնահատելու համար. փաստեր
Հոգեբաններն ապացուցել են, որ կնոջը հարկավոր է ընդամենը 45 վայրկյան' անծանոթ տղամարդուն գնահատելու համար: Դրանցից 10 վայրկյանը նա օգտագործում է տղամարդու մարմնի մասին տպավորություն կազմելու համար, 8 վայրկյան' աչքերը գնահատելու, 7 վայրկյան' մազերի, 10 վայրկյան' շուրթերի, 5 վայրկյան' ուսերի համար: Վերջին 5 վայրկյանը նա ծախսում է' տղամարդու ձեռքին ամուսնական մատանի գտնելու համար:
Կանայք իրենց սիրված են զգում, երբ շփվում են իրենզ զուգընկերոջ հետ դեմ առ դեմ: Տղամարդիկ էմոցիոնալ մերձեցում կարող են զգալ նույնիսկ այն ժամանակ, երբ զուգընկերոջ հետ շփվելիս զբաղված են աշխատանքով, խաղ են խաղում կամ մեկ այլ բանով զբաղվում:
Սթրեսի, անհանգստության և մտահոգությունների դեմ պայքարի լավագույն եղանակն ըստ Օքսֆորդի համալսարանի հոգեբանների ընթերցանությունն է: Նրանք պնդում են որ սա օրգանիզմի վրա ազդելու ամենաարագ տարբերակն է: Զարմանալի է, բայց մասնագետներն ընթերցանությունն ավելի արդյունավետ են համարում, քան ալկոհոլի օգտագործումը, թեյախմությունը, երածշտություն լսելը կամ զբոսանքը: