Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ նոյեմբերի 10-ին պաշտոնական այցով ժամանել է Երևան։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ՌԴ նախարարի հայաստանյան այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ ՀՀ վարչապետի և պետության նախագահի հետ, բանակցություններ արտաքին գործերի նախարարի հետ: Նախարարը նաև ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հավերժական կրակի մոտ։
«Բանակցությունների ընթացքում արտգործնախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի միջև համագործակցությունը, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ՍԾՏՀ-ում և միջազգային այլ ֆորումներում դիրքորոշումների համակարգման հարցերը: Կողմերը կանդրադառնան նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ ներառյալ Ղարաբաղյան կարգավորման հեռանկարներին»,- ավելացրել է Զախարովան: