Կորոլյովան պատմել է ամուսնու՝ Տարզանի մարմնի իր սիրած հատվածի մասին (Տեսանյութ)
Այս անգամ «Пятница с Региной» YouTube-յան հաղորդմանը հյուրընկալվել են Նատաշա Կորոլյովան եւ նրա ամուսինը՝ Տարզանը։ Հաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոն այս անգամ նախընտրել է իր աստղային հյուրերի հետ հարցազրույց անցկացնել սիրելի ամուսնու՝ երգիչ Վլադ Տոպալովի ընկերակցությամբ։ Արդյունքում երկու զույգերն էլ իսկական ընկերական զրույցի մասնակից են դարձել, որտեղ շոշափվել են նաեւ շատ սուր թեմաներ։ Տոդորենկոն նույնիսկ չի ամաչել Կորոլյովայից հարցնել, թե Տարզանի մարմնի որ մասն է նրան առավել գրավիչ թվում։ Հարցը երգչուհուն ստիպել է կարմրել ու ծիծաղել։
Տոպալովն ու Տոդորենկոն փորձել են պարզել, թե ինչի պատճառով են հաճախ վիճում Կորոլյովայի եւ Գլուշկոյի ընտանիքում։ Պարզվել է, որ ամուսինները գրեթե մշտապես վիճում են մանր-մունր թեմաների շուրջ։ Սերգեյ Գլուշկոն ցնցվել է հաղորդավարուհու այն պնդումից, որ նրան եւ Նատաշայինհամարում է ռուսական շոու բիզնեսի ամենաամուր զույգը: