Ռուսաստանում Իրանի նոր դեսպան կդառնա մեջլիսի նախկին պատգամավոր Ղազեմ Ջալալին
Մոսկվայում Իրանի նոր դեսպան կդառնա Ղազեմ Ջալալին, որը մինչեւ վերջերս երկրի մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր էր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ISNA իրանական գործակալությանը։
Պատգամավորի պաշտոնից Ջալալիի հրաժարականի օգտին քվեարկել է 146 պատգամավոր։ Քվեարկությանը մասնակցել է 221 խորհրդարանական։
Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին բարձր է գնահատել Ջալալիի աշխատանքը որպես պատգամավորի, ինչպես նաեւ մաղթել է հաջողություններ Ռուսաստանում Իրանի դեսպանի պաշտոնում։
Ռուսաստանում Իրանի դեսպանի պաշտոնը 2013-ից զբաղեցնում էր Մեհդի Սանաին։ Նրա լիազորությունները Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնում կավարտվեն մի քանի ամսից։