Օլյա Հակոբյանը՝ գրավիչ կերպարում (Լուսանկարներ)
Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայանալով գրավիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Օլյան կրում է սեւ գույնի, համարձակ բացվածքով շապիկ ու բաճկոն, պատառոտված ջինսե տաբատ։ Հմայիչ դերասանուհին կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով, իսկ հրապարակմանը կից հումորային գրառում է կատարել՝ գրելով․ «Մի քիչ Սթիվի Ուանդերին եմ նման չէ ակնոցով»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին սպորտային կերպարում էր։ Նա սպիտակ վերնաշապիկ էր կրում, ջինսե տաբատ եւ բաճկոն։ Կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկներն ու վառ երանգի գուլպաները։ Կադրերն արվել էին Գյումրի քաղաքում։