Իրանի նախագահը հայտարարել է նոր խոշոր նավթահանքի հայտնաբերման մասին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է նոր խոշոր նավթահանքի հայտնաբերման մասին, տեղեկացնում է Mehr-ը։
«Մենք նոր մեծ նավթավայր ենք հայտնաբերել՝ 53 մլրդ բարել պաշարով»,- տեղեկացրել է Ռոհանին։
ԻԻՀ նախագահի խոսքով՝ նոր նավթահանքի լայնությունը կազմում է 2400 քառակուսի կիլոմետր, խորությունը՝ 80 մետր։