Փաշինյանը Բակո Սահակյանի հետ ծաղիկներ խոնարհեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահի հետ Գորիսում հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին:
Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, այնուհետեւ շրջեցին Գորիսում:
Հիշեցնենք, որ վարչապետն այսօր` նոյեմբերի 10-ին Գորիսում շրջայց է կատարում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյաի հետ:
Նա ծանոթանաում է սուբվենցիոն եւ զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին:
Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Արցախում: Նա մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին: