Իգոր Վերնիկի առողջական վիճակի մասին մանրամասներ են հայտնի դարձել
Դերասան Իգոր Վերնիկի մոտ օստեոխոնդրոզի սրացում է տեղի ունեցել։ Այս մասին «360» հեռուստաալիքին պատմել է արտիստի եղբայրը՝ Վադիմը, հաղորդվում է պարբերականի Telegram-ալիքում։
«Նրան տեղափոխել են Բոտկինյան հիվանդանոց, հետազոտություն են կատարել, ցավազրկող ներարկոլ եւ տուն են ուղարկել, քանի որ հոսպիտալացման հիմքեր չեն եղել», - հայտնել է Վադիմ Վերնիկը:
Չեխովի անվան ՄՀՀ-ում Վեռնիկի եղբոր խոսքերը հաստատել են դերասանի վիճակի մասին, փոխանցում է ТАСС-ը։ Այնտեղ նաեւ հայտնել են, որ չեղարկված ներկայացումը տեղափոխվում է 2020 թվականի հունվարի 31-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իգոր Վերնիկին շտապ հոսպիտալացրել են Մոսկվայում: Դերասանին շտապ օգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ Նա բողոքել է մեջքի ցավից եւ ոտքերի փայտացումից։