Ֆրանսիայի ափերին նետել են 150 կգ կոկաին
Ֆրանսիայի բնակիչները երեք շաբաթ շաբաթ շարունակ երկրի ատլանտյան ափին գտնում են սպիտակ փոշիով փաթեթներ: Անցկացված լաբորատոր անալիզը ցույց է տվել, որ դա կոկաին է, որի ընդհանուր քաշը գերազանցում է 150 կգ-ը: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը:
Փորձագետների կարծիքով՝ թմրանյութերը եղել են զբոսանավի վրա, որը խորտակվել է փոթորկի ժամանակ: Ենթադրվում է, որ այն ստացվել է Անտիլյան կղզիներից կամ Լատինական Ամերիկայից:
Մաքսավորները վստահ են, որ թմրանյութերը նետել են այն հաշվով, որ դրանք կմոտեցնեն ափին, որտեղ դրանք ծովից կհավաքեն իրենց հանցակիցները:
Այժմ իրավապահ մարմինների աշխատակիցները ակտիվորեն պարեկություն են անում Ֆրանսիայի ամբողջ ափերին: Գործի են դրվել նույնիսկ ուղղաթիռներ: