Մահացել է The Beatles-ի շապիկների հեղինակ Ռոբերտ Ֆրիմանը (Լուսանկար)
82 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի լուսանկարիչ Ռոբերտ Ֆրիմանը, որը հայտնի է որպես The Beatles-ի ալբոմների որոշ շապիկների հեղինակը: Այս մասին հայտարարել է երաժիշտ Փոլ Մաքքարթնին իր պաշտոնական կայքում:
Ըստ ՄաքՔարթնիի՝ Ֆրիմանի ձևավորած շապիկները դարձել են խմբի պատմության մեջ ամենանշանակալիները: Նա լուսանկարչին անվանել է «ամենամեծ պրոֆեսիոնալ» և «յուրօրինակ մտածող» և հրապարակել է Ֆրիմանի հեղինակած որոշ լուսանկարներ:
Լուսանկարչի մահվան պատճառը չի հաղորդվում: