ԱՄՆ-ում տղամարդը «մորթել» է փչովի «նորածին Թրամփին»
Ամերիկյան Ալաբամա նահանգում տեղի բնակիչը դանակով խոցել է օդապարիկը՝ Թրամփի չար նորածնի տեսքով, որը տակդիրով էր, ձեռքին՝ բջջային հեռախոս: Այս մասին հաղորդում է ABC3340 հեռուստաալիքը:
Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը դժգոհ էր ԱՄՆ նախագահի գործողություններից:
Նոյեմբերի 9-ին Թրամփը տիկնոջ հետ ժամանել է Տասկալուսա քաղաք և այցելել ամերիկյան ֆուտբոլի խաղին: Նախագահի հակառակորդները իրենց հետ բերել էին օդապարիկ՝ խաղին նրա ներկայությունից իրենց դժգոհությունն արտահայտելու համար:
Կազմակերպիչներին օդապարիկի վարձակալությունն արժեցել է 4 հազար դոլար, որը հավաքվել էր նվիրաբերությունների միջոցով:
«Մենք այդպիսի 6 գունդ ունենք և կշարունակենք դիմադրությունը ընդդեմ կեղծ հրամանատարի»,- հայտարարել են ԱՄՆ նախագահի հակառակորդները: