Մոսկվան հուսով է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա
Մոսկվան հուսով է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, դրա համար ստեղծված են վերահսկման եւ ստուգման անհրաժեշտ մեխանիզմներ, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Իրանը միջուկային զենք չունի, եւ մենք հուսով ենք՝ երբեք չի ունենա։ Դրա համար միջազգային հանրության կողմից ստեղծվել է հուսալի միջազգային իրավական ապահով ցանց եւ ստուգման անհրաժեշտ մեխանիզմներ»,- ասել է Ռյաբկովը՝ Մոսկվայում ելույթ ունենալով Միջուկային զենքի չտարածման միջազգային համաժողովում։