Եզակի մարդիկ, ովքեր ոչ մի պարագայում չեն հանձնվում
Էլլի անունով այս աղջիկը 16 ամսական էր, երբ հիվանդության պատճառով զրկվեց ձեռքերից և ոտքերից: 5 տարեկանում նա սկսեց հասկանալ, որ տարբերվում է բոլորից: Էլլիի ծնողներն անհանգստանում էին, որ իրենց դուստրը կմեկուսանա հասարակությունից, բայց… տեղի ունեցավ «հրաշք»:
Էլլին հեռուստացույցով տեսավ Nike ապրանքանիշի գովազդը. Աղջկա ուշադրությունը գրավեց հաշմանդամ-մարզիկ Օսկար Պիստորիուսն, ով ազատ շարժվում էր պրոթեզների վրա: Նա քամու պես արագ էր:
Օսկարի արագությունն ու ազատությունը ոգեշնչեցին Էլլիին: Նա խնդրեց խնողներին իր համար ևս գնել այդ պրոթեզներից: Որքան մեծ էր աղջկա երջանկությունը, երբ առաջին անգամ կարողացավ «ոտքի կանգնել» և ծանոթացավ Օսկարի հետ:
«Մոլորակի' վերջույթներ չունեցող ամենաարագ մարդը» Էլլիին վերադարձրեց սեփական ուժերի հանդեպ վստահությունը: